ԿԱՐԿՈՄԱՎՏՈ

ELF յուղանյութեր


ELF ԱՎՏՈՅՈՒՂԵՐ

ELF ավտոյուղերն ու քսանյութերն ապացուցել են իրենց հուսալիությունն ու որակը 40 տարիների ընթացքում անցկացված տարատեսակ ավտոսպրատային առաջնություններում, որտեղ ELF-ը հանդիսանում է առաջատար փորձագետ:

ELF-ի կողմից նախագծվող և Ֆորմուլա 1 բոլիդներում կիրառվող տեխնիկական լուծումները, որոնք կոչված են՝ կանխել արագ մաշվածությունը, ապահովել բարձր հակաօքսիդացման բնութագրերը և յուղային թաղանթի կայունությունը, լայնորեն կիրառվում են նաև մեր կողմից թողարկվող լայն օգտագործման ապրանքների մեջ:
Ընտրելով ELF ավտոյուղեր՝ Դուք կարող եք վստահ լինել, որ ձեռք եք բերում մի քանի առավելություններ՝ պայմանավորված ապրանքնաշանի բարձրակարգ որակավորմամբ, որը հիմնված է դինամիկ ուսումնասիրությունների և արտադրանքի տեխնիական արդյունավետության վրա:


ՇԱՐԺԻՉԻ ՅՈՒՂԵՐ

Տարատեսակ ավտոմոբիլային մրցություններում ELF-ի հարուստ փորձը և սեփական հզոր գիտահետազոտական բազան թույլ են տալիս ստեղծել բարձրագույն որակի շարժիչի յուղեր՝ համապատասխան առավել ճանաչված ավոտարտադրողների պահանջներին և նախատեսված շահագործման աեմանատարբեր պայմանների համար: Ընկերության կենտրոններում անընդհատ իրականացվում են ամենամանրակրկիտ հետազոտություններ, կատարվում են համեմատական փարձակումներ, և հենց այս աշխատանքների հիման վրա TOTALխմբի մասնագետներն ստեղծում են ELF յուղերի կատարյալ շարքը:
ELF շարժիչի յուղերը ներկայումս կիրառվում են ավելի քան 140 տարբեր մրցարշավներում՝ ներառյալ Ֆորմուլա 1-ը: Մեր յուղերի լայն տեսականին թույլ կտա ընտրել առավել օպտիմալ տարբերակը ցանակացա տեսակի ու վազքի շարժիչի համար՝ ինչը թույլ կտա ապահով շահագործել մեքենան երկար տարիների ընթացքում:


ՓՈԽԱՆՑՈՒՄԱՏՈՒՓԻ ՅՈՒՂԵՐ

ELF մակնիշի փոխանցումատուփային յուղերը ներառում են մարդատար և բեռնատար մեքենաների փոխանցման տուփերի, կամրջակների և դիֆերենցիալների համար նախատեսված ապրանքների լայն տեսականի:
FE տառանշմամբ արտադրանքը առանձնանում է վառելիքի խնայողության բարձր աստիճանով: տագործելով դրանք նույն որակներով օժտված շարժիչի յուղերի հետ՝ հնարավոր է հասնել վառելիքի խնայողության զգլի ցուցանիշների, ինչը հստատում են մի քանի հեղինակավոր փորձքննությունների արդյունքները:
Նշենք նաև, որ ELF քսնյութերի շարքում առանձնակի տեղ են զբաղեցնում նաև ավտոմատ փոխանցումատուփերի համար նախատաեսված հեղուկները (ATF):