ԿԱՐԿՈՄԱՎՏՈ

Տեխսպասարկում և պահեստամասեր

“ԿԱՐԿՈՄԱՎՏՈ” ընկերությունն արդեն շուրջ 20 տարի է, ինչ ներգրավված է ռուսական և արևմտյան արտադրության ամենազանազան ավտոմեքենաների համար նախատեսված պահեստամասերի ներմուծման և վաճառքի գործում: Ժամանակին ընկերությունը տնօրինում էր մասնագիտաված վեց խանութ Երևանի տարբեր վարչական շրջաններում: Ներկայումս բիզնես-պրոցեսների օպտիմալացման և հաճախորդների սպասարկման առավել բարձր որակ ապահովելու նպատակով մենք որոշել ենք կենտրոնացնել ջանքերը մեկ մասնագիտացված ու ժամանակակից “սուպերմարկետի” վրա, որտեղ հնարավոր է գտնել կոմպոնենտներ ավտոմեքենայի ցանկացած համակարգի համար: Այստեղ պահանջկոտ գնորդը կգտնի թե ընթացային մասեր, թե էլեկտրոնիկա, թե անվադողեր ու յուղեր, և շատ այլ մասեր: Առանձնակի հիշատակման է արժանի, որ “ԿԱՐԿՈՄԱՎՏՈ” խանութում, որը գտնվում է Երևան, Ռուբինյանց 30/1 հասցեում, կարելի է գտնել օրիգինալ պահեստմասեր հետևյալ աշխարհահռչակ մակնիշների համար՝ Nissan, Renault, Peugeot, Chevrolet, Ford, Volvo, Land Rover և Range Rover. Այս ողջ տեսականին ներմուծվում է անմիջապես մայր գործարաններից բացառիկ պայմանագրերի հիման վրա, ինչը մեզ թույլ է տալիս՝ առաջարկել գնորդներին առավել հարմար ու ճկուն գներ:

Պահեստամասերի ներմուծման և վաճառքի հետ անմիջապես կապ ունի նաև ընկերության գործունեության երկրորդ հիմնական ճյուղը՝ տեխսպասարկումը: Իր կազմում ունենալով սպասարկման մի քանի կայաններ՝ “ԿԱՐԿՈՄԱՎՏՈ”–ն հանդիսանում է շուկայի բազմամյա մասնակից և նմանատիպ ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպություններից մեկը: Մեր մասնագետները պարբերաբար որակավորում են անցնում թե Հայաստանում, թե արտերկրում և մշտապես պատրաստ են լավագույնս սպասարկել յուրաքանչյուր հաճախորդի: Ընկերությունն աշխատում է գրեթե ցանկացած մակնիշի ավտոմեքնենաների հետ՝ հանդիսանալով նաև վերը նշված մակնիշների հավատարմագրված սպասարկող:

Մեր հիմնական աշխատանքների ցանկը ներառում է.

  • ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ
  • ԹԱՓՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
  • ԸՆԹԱՑԱՅԻՆ ՄԱՍԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
  • ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
  • ՆԵՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Տեխսպասարկման խոշորագույն կայանը գործում է Երևան, Տիգրանայանփ, 1-ին փ, 1 հասցեում: