ԿԱՐԿՈՄԱՎՏՈ

Ավտոմեքենաներ

“ԿԱՐԿՈՄԱՎՏՈ” ընկերությունը առաջիններից մեկն էր, որն սկսեց ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան: Առաջին արտասհամանյան ապրանքանիշը, որը պաշտոնապես ներկայացվեց մեր երկրում, հանրահայտ Peugeot-ն էր: Շատ կարճ ժամանակահատվածում այն իր հաստատոն տեղը գրավեց սպառողների շրջանում՝ հաճախորդների սպասարկման բարձր մակարդակի և ճշգրտորեն ընտրված տեսականու շնորհիվ:

Բացի ֆրանսիական այս առաջատար բրենդից “Կարկոմավտո”-ն արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ իր հաճախորդներին է առաջարկում ռուսական ավտոարտադրողների ամենալայն պահանջարկ վայելող ապրանքատեսակները: Խոսքն առաջին հերթին գնում է Նիժնի Նովգորոդ քաղաքում արտադրվող ГАЗ ապրանքանշանի ողջ մոդելային շարքի մասին, որը ներառում էր ժամանակին պաշտամունքային ճանաչված ГАЗ 3110 մոդելը և տարիներ շարունակ ամենալայն տարածում գտած ГАЗель ուղևորատար և բեռնատար մեքենաների ընտանիքը:

“Կարոկավտո”-ն հանդիսանում է նաև Ուլյանովսկի ավտոմոբիլային գործարանի միակ և բացառիկ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր մշտական հաճախորդների թվում են երկրի խոշորագույն պետական և մասնավոր կառույցներն ու կազմակերպությունները, ակդ թվում Պաշտպանության, Ներքին գործերի, Արտակարգ իրավիճակների նախարարությունները, կապի ու տրասնպորտի առաջատար մասնավոր ընկերությունները, հանքարդյունաբերության հսկաները: Ներկայումս դժվար է առանձնացնել տնտեսության որևէ ոլորտ, որտեղ չեն ծառայում տարիների փորձով հուսալի ու ոչ պահանջկոտ մեքենաների համբավ ձեռք բերած ՈՒԱԶ-ները: Այսօր ՈՒԱԶ ավտոմեքենաների տեսականին ներկայացված է Երևան քաղաքի Հալաբյան 18 հասցեում գտնվող ժամանակակից ավտոսրահում: Ավելի մանրամասն ավտոմեքենաների տեսականուն, դրանց տեխնիկական բնութագրերին և արժեքներին կարող եք ծանոթանալ www.uaz.am պաշտոնական կայքից:

Այս ամենով հանդերձ “Կարկոմավտոն” նաև առաջինն էր, որ պաշտոնապես գործարկեց երկրորդական ավտոմեքենաների շուկան, որտեղից մատչելի գներով և հարմար պայմաններով հնարավոր է ձեռք բերել ցանկացած մակնիշի, տարեթվի կամ վազքի ավտոմեքենաներ: Ավելի մանրամասն այս պահին առկա առաջարկներին կարող եք տեղեկանալ 010 23 20 21 հեռախոսահամարով:

Ընկերությունը պաշտոնապես աշխատում է նաև Պավլովոյի ավտոբուսային գործարանի հետ՝ ներմուծելով որակյալ և մատչելի ПАЗ միջին քաղաքային ավտոբուսներ:

Բոլոր վերը նշված մակնիշի ավտոմեքենաներին տրվել և տրվում է երաշխիք, կազմակերպվում է նաև հետերաշխիքային ամբողջական սպասարկում: Մեր գործունեության այս ոլորտին կարող եք մանրամասն ծանոթանալ կայքի ՏԵԽՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ բաժնում:

Այսպիսով “Կարկոմավտո” ընկերությունը հպարտորեն կարող է նշել, որ շարունակում է մնալ Հայաստանում տարատեսակ նշանակության ավտոմեքենաներ առաջարկող և սպասրակող խոշորագույն կազմակերպություններից մեկը: